|
Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) հնարավորություն է ընձեռում ամբողջ տարածաշրջանի բնակչության երիտասարդ առաջնորդների համար: Շնորհիվ ԱՄՆ-ում հիմնված առաջնորդության դասընթացների և գործնական փորձի, կյանքի հմտությունների, քաղաքացիական ներգրավվածության և պրակտիկայի, երիտասարդ առաջնորդները հնարավորություն ունեն իրականացնել երկարաժամկետ քաղաքացիական և տնտեսական փոփոխություններ իրենց համայնքներում`կառուցելով կայունություն տեղական կարողությունների և միջմշակութային փոխըմբռնման միջոցով: Ընտրված ուսանողները մեկ ուսումնական տարի սովորում են ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում, ինչն էլ հնարավորություն է տալիս ընդլայնել Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին իրենց պատկերացումների շրջանակը, և ներկայացնել իրենց երկրների պատմությունն ու մշակույթը: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի պահանջների համաձայն մասնակիցները ուսումը շարունակում են իրենց հայրենիքում, փոխանցում են ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքները հայրենակիցներին ու նպաստում իրենց համայնքների զարգացմանը: |
|
|
Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է: Դիմորդի համարՀյուրընկալող համալսարանների համար |
Ծրագրի նպատակները
Ծրագրի նախապատմությունը
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը հիմնադրվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ. <<Ազատության աջակցության գործընթաց>> սկզբնական անվանումով և այսօր այն նույնքան արդիական է և կարևոր դեր ունի, որքան Խորհրդային միության լուծարումից անմիջապես հետո: Թեպետ երկրից երկիր ազատ տեղաշարժվելու և տեղեկատվության հոսքի մակարդակը մեծապես աճել է, Ամերիկայի և նախկին Խորհրդային միության երկրների քաղաքացիները դեռևս չունեն հնարավորություններ միմյանց հետ ծանոթանալու և զրուցելու համար: Ակադեմիական ուսումնառության, համայնքային աշխատանքների և ուսումնական պրակտիկայի միջոցով Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի մասնակիցները սերտ կապեր են հաստատում ամերիկացիների հետ և զարգացնում կայուն հարաբերություններ ԱՄՆ-ի համալսարանների, դպրոցների, գործարար ոլորտի և համայնքային կազմակերպությունների հետ: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը նախկինում հայտնի էր որպես Եվրասիայի բուհերի ուսանողների փոխանակման (ՅՈՒԳՐԵԴ) և "Ազատության աջակցության գործընթաց" բուհերի ուսանողների փոխանակման ծրագիր:
Ծրագիրը ներառում է`
Ուսումնառություն:Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի հաղթողները առկա կրթության ձևով ԱՄՆ-ում պետական հավատարմագրված համալսարաններում և համայնքային քոլեջներում կմասնակցեն մեկամյա կրթական ծրագրի տարբեր ոլորտներում: 2012-2013 ուսումնական տարվա համար 39 հաստատություններ 26 նահանգներում կհյուրընկալեն ՅՈՒԳՐԵԴ ծրագրի մասնակիցներին:
Համայնքային աշխատանքներ: ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը պահանջում է յուրաքանչյուր մասնակցից կատարել նվազագույնը 20 ժամ համայնքային աշխատանքներ առաջին կիսամյակի ընթացքում: Շատ մասնակիցներ ամերիկյան հյուրընկալող համայնքներում գերակատարում են պահանջվող 20 ժամը կամավորական աշխատանքի միջոցով: 2011-2012 թթ. ՅՈՒԳՐԵԴ մասնակիցների համարյա 90%-ը գերակատարել է նվազագույն պահանջը: Մասնակիցները կատարել են բազմաբնույթ կամավորական աշխատանքներ, ինչպիսիք են դպրոցականների համար լրացուցիչ պարապմունքների ծրագրերը, արյան հավաքի կազմակերպումը, համայնքային դրամահավաքները և բնական աղետների հետևանքով տուժած տարածքներում շինարարական աշխատանքները:
Ուսումնական պրակտիկա: Ի հավելումն երկրորդ ուսումնական կիսամյակի ծրագրին, մասնակիցները պետք է անցնեն նաև ուսումնական պրակտիկա, որի արդյունքում ձեռք կբերեն հմտություններ իրենց Ամերիկյան աշխատավայրում և կապեր կհաստատեն տեղական բիզնեսների, Կոնգրեսի, քաղաքային և համայնքային կառավարման մարմինների , հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների հետ: /p>
Շնորհանդես երկրի մասին: Մասնակիցները, ծրագրի պահանջներին համապատասխան, հյուրընկալող ուսումնական հաստատություններում 2 անգամ պետք է ներկայացնեն իրենց երկրների պատմությունը և ավանդույթները ամերիկացիներին, ինչպես նաև համալսարաններից դուրս`դպրոցներում, ծերանոցներում և այլ վայրերում: Որպես մշակութային դեսպաններ, 2011-2012 թթ. մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրներն ու մշակույթները ավելի քան 15000 հոգու առջև ԱՄՆ-ում: Հայրենիք վերադառնալուց հետո ՅՈՒԳՐԵԴ շրջանավարտների ավելի քան 90%-ը իրենց ամերիկյան փորձը կիսեցին նվազագույնը չորս անգամ նախորդ 12 ամիսների ընթացքում:
Մշակութային անձնագիր դեպի Ամերիկա: Որպես ծրագրի բաղկացուցիչ մաս հենց սկզբից յուրաքանչյուր մասնակցի տրվում է "Մշակութային անձնագիր դեպի Ամերիկա", որը որոշակիորեն նման է ԱՄՆ իրական անձնագրին: Մշակութային միջոցառումներին մասնակցելու համար յուրաքանչյուր Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի մասնակից ստանում է համապատասխան կնիք անձնագրի մեջ համալսարանում իր ուսումնական ղեկավարի կողմից: Սա թույլ է տալիս համակարգված, բայց և հետքրքրաշարժ ձևով, հետևել ուսանողների մասնակցությանը ամերիկյան մշակութային կյանքին: Այս անձնագրի միջոցով մասնակիցներն արտացոլում են ԱՄՆ մշակույթի տարբեր հայեցակարգերը և այն կապերը, որոնք հաստատվել են ամերիկացիների հետ ուսումնական ծրագրի շրջանակներում: Այս անձնագիրը ուսանողներին նաև ուղղորդում է, թե ինչպես վերջիններս իրենց դրսևորեն որպես իրենց իսկ երկրի մշակութային դեսպաններ ԱՄՆ-ում, ինչպես նաև օգնում է ուսանողներին նախապատրաստվել ներկայացնելու ամերիկյան մշակույթը իրենց հայրենիքում:
Ծրագրեր շրջանավարտների համար(Փոքր դրամաշնորհներ): Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի շրջանավարտները կարող են դիմել փոքր դրամաշնորհների մրցույթին, որպեսզի իրականացնեն համայնքային աշխատանքի նախագիծ, կազմակերպեն կոնֆերանսներ և վերապատրաստման դասընթացներ, կամ իրենց իսկ գիտական աշխատանքները տպագրեն իրենց երկրներում: 1999թ.-ից ՅՈՒԳՐԵԴ-ի շրջանավարտներն իրականացրել են ավելի քան 750 համայնքային աշխատանք և մասնագիտական զարգացման ծրագրեր իրենց հայրենիքում:
Լրացուցիչ հղումներ
Հետադարձ կապ
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ugrad-am@irex.org էլեկտրոնային փոստի միջոցով կամ գտնել մեզ IREX.Armenia skype հասցեով: Ծրագրի մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ նաև մեր Facebook -ի էջի միջոցով:
