IREX Armenia
International Research & Exchanges Board in Armenia                                        ENG

Համալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագիր (ՀԿԱԾ)

Կարնեգի Քորփորեյշնի Նյու Յորքի գրասենյակի նախնական աջակցությամբ Այռեքս կազմակերպությունը մշակել է ՙՀամալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագիրը՚ (ՀԿԱԾ), որի նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Գանայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մի շարք համալսարաններում վարչական աշխատանքների բարելավմանը: Ծրագիրը ներառում է.

Համալսարանների կառավարման կրթաթոշակներ
Այռեքսը տրամադրում է մրցութային կարճաժամկետ կրթաթոշակներ, որոնք հնարավորություն են տալիս համալսարանների միջին և բարձր պաշտոններ զբաղեցնող ադմինիստրատիվ աշխատողներին շուրջ ութ շաբաթ անցկացնել Միացյալ Նահանգների առաջատար հանրային համալսարաններում` աշխատելով համալսարանների վարչական բարեփոխումներին ուղղված նախագծերի մշակման վրա: Ծրագրի վեց երկրներից ընտրված մասնակիցները կմեկնեն Միացյալ Նահանգներ 2010 թ. աշնանը: Միացյալ Նահանգներում մասնակիցներին կհանձնարարվի մշակել բուհի բարեփոխման ռազմավարական հայեցակարգ` ներկայացված բարեփոխման խնդրի շուրջ: Բարեփոխման ռազմավարական հայեցակարգերը հետագայում կհրապարակվեն և կներկայացվեն ծրագրին մասնակից համալսարաններում:

Փորձնական դրամաշնորհային ծրագրեր

Համալսարանների կառավարման ծրագրի մասնակիցները վերադառնալուց հետո հնարավորություն կունենան դիմել հետծրագրային փոքր դրամաշնորհային ծրագրերի` օժանդակելու իրենց երկրի համալսարաններում վարչական բարեփոխումների ծրագրերին:

Համալսարանների կառավարման կրթաթոշակներին դիմելու պահանջները.
Դիմորդները պետք է

  • դիմելու պահին և ծրագրին մասնակցելու ողջ ընթացքում լինեն Հայաստանի, Վրաստանի, Գանայի, Ռուսաստանի Դաշնության կամ Ուկրաինայի քաղաքացիներ և բնակվեն այդ երկրներում,
  • հանձնեն ամբողջապես լրացված հայցադիմումը` բոլոր պահանջվող փաստաթղթերի հետ մեկտեղ մինչ հայցադիմումների հանձման վերջնաժամկետը,
  • տիրապետեն գրավոր և բանավոր անգլերեն լեզվին` Միացյալ Նահանգներում գործընկերների հետ անկախ հաղորդակցվելու և աշխատելու համար,
  • համապատասխանեն J-1 վիզայի պահանջներին,
  • կարողանան մասնակցել ութշաբաթյա ծրագրին, որը կանցկացվի 2010թ. աշնանը կամ 2010թ. ձմռանը,
  • պատրաստակամ լինի հետազոտություններ կատարելու եւ գրելու համալսարանի վարչական կառավարման բարեփոխումների հայեցակարգ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակահատվածում,
  • համալսարանում զբաղեցնեն պրոռեկտորի, դեկանի, ամբիոնի վարիչի կամ դրանց համարժեք, լրիվ դրույքաչափով պաշտոններ կամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ունենան համարժեք ադմինիստրատիվ պաշտոն` ներգրավված լինելով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների գործընթացում: Չորրորդ էջում կարող եք ծանոթանալ ծրագրին մասնակից հայաստանյան համալսարանների շարքին

  • Վէրոհիշյալ պայմաններին չբավարարող հայցադիմումնէրը չեն դիտարկվի:

    Այռեքս կազմակերպության ներկայիս աշխատակիցները և իրենց ընտանիքի անդամները չեն կարող մասնակցել Այռեքսի կողմից իրականացվող որևէ դրամաշնորհային ծրագրերի և´ որպես անհատ դիմորդ, և´ որպես դիմորդի համալսարանը ներկայացնող պատասխանատու անձ:

    Ծրագրի ֆինանսական ապահովումը
    Ծրագիրը տրամադրում է հետևյալը.

  • աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում,
  • ճանապարհածախս մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար,
  • բժշկական ապահովագրություն,
  • ծրագրի սկզբին Վաշինգտոնում անցկացվող կողմնորոշում մեկնելուց առաջ միջոցառմանը մասնակցելու հնարավորություն,
  • բնակության վայրը և 40 ԱՄՆ դոլլարի չափով ամենօրյա դրամական միջոցներ սնունդի և այլ ծախսերի համար,
  • մասնագիտական զարգացման, կրթական նյութերի ձեռք բերման, մասնագիտական կոնֆերանսներին հաճախելու և Միացյալ Նահանգներում գործող մասնագիտական կազմակերպություններին անդամակցելու համար 1000 ԱՄՆ դոլլարի չափով դրամական միջոցներ,
  • ծրագրի ավարտին Վաշինգտոնում անցկացվող աշխատաժողովի ժամանակ սեփական աշխատանքները ներկայացնելու հնարավորություն:
  • Ծրագրին կարող են դիմել Հայաստանի հետևյալ համալսարաններում ադմինիստրատիվ պաշտոններ զբաղեցնող անձինք (պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ կամ դրանց համարժեք պաշտոններ)`

  • Երևանի պետական համալսարան
  • Երևանի պետական լեզվաբանական համալսարան
  • Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտ
  • Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ