|
Դիմողները պետք է լինեն
միջնակարգ դպրոցի հինգ եւ ավել տարվա աշխատանքային փորձ ունեցող եւ լրիվ դրույքով աշխատող ուսուցիչներ, ովքեր դասավանդում են հետեւյալ առարկաները.
Անգլերենը որպես օտար լեզու կամ Հասարակագիտական առարկաներ (հասարակագիտություն, պատմություն, քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, աշխարհագրություն, պետություն եւ իրավունք)
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Արգենտինայի, Կամբոջայի, Կոլումբիայի, Էլ Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Հաիթիի, Նիկարագուայի, Դոմինիկյան Հանրապետության, Գանայի և Սենեգալի քաղաքացիներ
տիրապետեն բանավոր և գրավոր անգլերենին
|
"Գերազանց ուսուցման եւ նվաճումների ծրագիրը"(ԳՈՒՆ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական եւ մշակութային բաժնի ծրարերից է և իրականացվում է« Միջագային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ» (Այռեքս) կազմակերպության կողմից, որը Վաշինգտոնում գործող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: ԳՈՒՆ-ը եզակի հնարավորություններ կընձեռի Եվրասիայի, Հարավային Ասիայի, Սաբ-Սահարյան Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի միջնակարգ դպրոցների 105 ուսուցիչների զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, բարելավել դասավանդման հմտությունները եւ խորացնել Միացյալ Նահանգների մասին գիտելիքները: Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2009 թվականի աշնանը` համալսարաններից մեկում մասնակցելու վեցշաբաթյա մասնագիտական զարգացման ծրագրին: Մասնագիտական զարգացման ծրագիրը կընդգրկի ուսուցման մեթոդաբանության, ուսումնական ծրագրերի (կրթակարգի) մշակման, ուսուցման ռազմավարությունների եւ կրթական առաջնորդության զարգացմանն ուղղված դասընթացներ եւ գործնական պարապմունքներ, որոնք կհամապատասխանեն մասնակիցների երկրների կրթական միջավայրերին: Այն կներառի նաեւ համակարգիչը դասավանդման գործիք օգտագործելու հմտությունների զարգացումը` համացանց մուտք գործելու, Word ծրագրից օգտվելու եւ այլ նպատակներով: Վեցշաբաթյա ծրագրի ընթացքում ուսուցիչները հնարավորություն կունենան տեղի միջնակարգ դպրոցներից մեկում 2-3 շաբաթյա ուսումնական պրակտիկա անցկացնել: Վերջինս հնարավորություն կտա ծրագրի մասնակիցներին սերտորեն համագործակցել ամերիկյան դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ: Ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները մասնագիտական աջակցություն կստանան եւ կայցելեն ԱՄՆ պատմա-մշակութային վայրեր:
2010 թվականի գարնանն ԱՄՆ դպրոցների 40 ուսուցիչներ փոխայցեր կկատարեն ծրագրին մասնակցող ուսուցիչների երկրներ: Միացյալ Նահանգներից ժամանած ուսուցիչներին կհյուրընկալեն ԳՈՒՆ ծրագրի շրջանավարտների դպրոցները, որտեղ նրանք միասին կդասավանդեն, կքննարկեն լավագույն ուսումնական աշխատանքները, ծրագրերը և տվյալ երկրում առկա ուսումնական այլ հարցեր: Ուսումնական ճանապարհորդությունը կներառի նաև այցելություններ տեղի դպրոցներ, հանդիպումներ ծնողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
ԳՈՒՆ-ը նաև մասնակից ուսուցիչներին կտրամադրի հետծրագրային դրամաշնորհներ` իրենց դպրոցների համար անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու, ուսուցիչների համար դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաեւ համագործակցության բարձրացմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումների իրականացման համար:
Ամերիկյան կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում է եւ ապահովում հետեւյալը.
- աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
- մասնակցի բնակավայրից ԱՄՆ երկկողմանի ճանապարհածախսեր, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ներսում տրանսպորտային ծախսեր,
- Վաշինգտոնում կողմնորոշման սեմինարի մասնակցություն,
- համալսարանում վերապատրաստման ծրագրի մասնակցություն,
- դժբախտ պատահարների եւ հիվանդության ապահովագրություն,
- բնակարան (սովորաբար մասնակիցները բնակվում են ծրագրի այլ մասնակցի/մասնակիցների հետ համատեղ) եւ սնունդ,
- տրանսպորտային ծախսեր` դպրոցում ուսումնական պրակտիկան անցկացնելու համար,
- գրքերի ձեռք բերում,
- հետծրագրային համաժողովի մասնակցություն` Միացյալ Նահանգներում ԳՈՒՆ ծրագիրը հյուրընկալող համալսարաններից մեկում,
- Միացյալ Նահանգների ուսուցչին 2 շաբաթով հրավիրելու հնարավորություն,
- հետծրագրային դրամաշնորհներին դիմելու հնարավորություն
|