Կնքելով պայմանագիր Պրոմետրիկ կազմակերպության հետ` 1997 թ. նոյեմբերից Այռեքսը միջազգային թեստերի անցկացման պաշտոնական համակարգչային կենտրոնն է Հայաստանում: Քննությունների մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար այցելեք http://www.irex.am/eng/programs/ptc/ptc01.html:
Սկսած 2006թ. մարտի 1-ից TOEFL քննությունը Հայաստանում անցկացվում է ինտերնետային ֆորմատով:
Թեստային կենտրոնը բաց է երեքշաբթի, հինգշաբթի, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին ( տե’ս TOEFL ibt քննության հնարավոր օրերը ) :
Համակարգչային թեստ հանձնելու համար ահնրաժեշտ է նախապես գրանցվել` ընտրելով ստորև նշված տարբերակներից ամենահարմարը:
- Այցելե՛ք www.ets.org, գրանցումը գործում է շուրջօրյա, շաբաթական 7 օր
- Զե՛րծ մնացեք միջազգային զանգերի վճարումներից
- Էլեկտրոնային փոստով ստացեք ձեր գրանցման հաստատումը
- Գրանցումը կատարվում է վավեր կրեդիտային քարտով (Visa, American Express, JCB, Discover) կամ էլեկտրոնային չեկով, եթե ունեք հաշվի համար ԱՄՆ-ում:
Խնդրում ենք հաշվի առնել, որ պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (0031) 320239540 թեստի նախընտրած օրվանից առնվազն 7 օր առաջ, ինչպես նաև այն, որ պահանջվում է վավեր կրեդիտային քարտ (Visa, American Express, JCB, Discover):
Հեռախոսով գրանցվելիս դուք ստանում եք`
- Անհատական գրանցման համար (ID), որը քննության օրը պետք է ներկայացնել թեստային կենտրոն
- Ձեր քննության օրը
- Ձեր քննության ժամը
- Թեստային կենտրոնի հասցեն
Գ. Գրանցում փոստի միջոցով
Փոստային հասցե:
ATTN: PTC Registrations Europe
PO Box 2024
8203 AA Lelystad
Lelystad, the Netherlands
- Գրանցման թերթիկը կարող եք բեռնել այստեղից` Registration Form (PDF):
- Թեստի գրանցման ձևի հետ կցեք վճարման կտրոնը:
- Ստորև նշված փոստային հասցեով ուղարկեք լրացված ձևը և վճարման կտրոնը: Ուղարկելու կանոններին կարող եք ծանոթանալ Թեստի գրանցման ձևի մեջ:
- Տարածաշրջանային գրանցման կենտրոնը պետք է ստանա ձեր փաթեթը քննության առաջին նախընտրած օրվանից առնվազն 4 շաբաթ առաջ:
Եթե ձեր նախընտրած օրերը զբաղված են, ձեզ կգրանցեն մոտակա ազատ թեստային օր: Եթե դուք լրացված ձևի մեջ նշել եք, որ չեք ցանկանում, որպեսզի ձեր քննությունը տեղափոխվի այլ օր, ձեր վճարումը ետ կստանաք: - Ձեր քննությունը կնշանակվի նախընտրած օրերին հնարավորին չափ մոտ:
- Եթե դուք չեք ստացել գրանցման հաստատումը, ապա զանգահարեք 0031320239540 հեռախոսահամարով քննության առաջին նախընտրած օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
ԿԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ GRE General Test քննություն հանձնողների համար.
GRE General քննությունը կարող եք հանձնել 60 օրը մեկ և ոչ ավել, քան տարին 5 անգամ: Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ թեստի ավարտից հետո դուք չեղյալ եք համարել Ձեր գնահատականը:
Ուշադրություն` Թեստի վերահանձման կարգը կգործի նույնիսկ գրանցման խախտումների դեպքում: Եթե խախտումը բացահայտվում է գրանցումից հետո, բայց մինչև թեստը հանձնելը, գրանցումը չեղյալ կհամարվի: Եթե խախտումը հայտնաբերվել է թեստը հանձնելուց և գնահատականը համալսարաններ ուղարկելուց հետո, գնահատականը անվավեր կհամարվի, ինչի մասին կտեղեկացվեն նաև տվյալ համալսարանները: Նաև նշենք, որ ցանկացած խախտման դեպքում թեստի համար վճարած գումարը չեղյալ կհամարվի:
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք http://www.ets.org/gre/revised_general/register
Թեստերի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք այստեղ
