IREX Armenia
International Research & Exchanges Board in Armenia                                        ENG
ECA

Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիր (Մասկի)

        Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիր

 ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից և նպատակ ունի աջակցել Եվրասիական երկրներում տնտեսական և ժողովրդավարական զարգացումներին:Ծրագիրն իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ (IREX) կազմակերպության կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, և Ուզբեկստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում ՝ մագիստրական ծրագրի մասնակցելու համար: Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում հաճախում են ուսումնական ծրագրով նախատեսված մեկամյա կամ երկամյա դասընթացների, մշակում և իրականացնում են մասնագիտությանը համապատասխան և համայնքային զարգացմանն ուղղված ծրագիր, ինչպես նաև ուսումնական տարվա վերջում մասնակցում են մասնագիտական պրակտիկայի: Երկամյա ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն երկրորդ անգամ մասնակցել մասնագիտական պրակտիկայի:

Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորում և տրամադրում է.
· աջակցություն` J-1 վիզա ստանալու հարցում,
·
  ճանապարհածախս՝ մասնակցի բնակավայրից ԱՄՆ հյուրընկալող բուհ մեկնելու և վերադառնալու համար,
·  ամենամսյա կրթաթոշակ,
·  բժշկական ապահովագրություն,
·  համալսարանի ուսման վարձ և անհրաժեշտ այլ վճարումներ,
·  դրամական միջոցներ՝ դասագրքեր ձեռք բերելու համար,
·  անգլերեն լեզվի դասընթաց (անհրաժեշտության դեպքում)
·շրջանավարտների համար նախատեսված տարբեր վերապատրաստման ծրագրերի մասնակցության հնարավորություն:

2009 թ. ծրագիրն առաջարկում է կրթություն հետևյալ ծրագրային ուսումնական ոլորտներում՝ բիզնեսի կառավարում, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավայրի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն և հանրային հաղորդակցություն, իրավագիտություն, գրադարանավարություն և տեղեկատվություն, հանրային/պետական կառավարում, հանրային առողջապահություն, հանրային/պետական քաղաքականություն:

Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:

 

Muskie logo

Program Newsletter


Muskie Messenger Spring 2009

 

Muskie Messenger
Summer 2010
PDF IconPDF Download

Winter/Spring 2010
PDF IconPDF Download

Spring 2009
PDF IconPDF Download

Winter 2009
PDF IconPDF Download

Autumn 2008
PDF IconPDF Download

Winter 2008
PDF IconPDF Download

Spring 2008
PDF IconPDF Download

Autumn 2007
PDF IconPDF Download

Summer 2007
PDF IconPDF Download




Նորություններ

2007թ. Մասկի ծրագրի մասնակիցները մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2007թ. օգոստոսի 6-ին Մասկի ծրագրի մասնակիցները մեկնեցին Վաշինգտոն: Նրանք մասնակցեցին չորսօրյա կողմնորոշման դասընթացների Վաշինգտոնի Գալոդեթ համալսարանում: Դասընթացների ժամանակ ԱՊՀ բոլոր երկրներից ընտրված մյուս մասնակիցների հետ միասին նրանք ծանոթացան ԱՄՆ կրթության համակարգին, ուսումնական գործընթացին, մշակութային, բնակարանային, և կենցաղային հարցերին: Սեմինարից հետո, հյուրասիրություն կազմակերպվեց Հայաթ Հյուրանոցում, որտեղ դեսպանատան ներկայացուցիչները, ԱՄՆ պետական քարտուղարության ներկայացուցիչները ողջունեցին Մասկի ծրագրի մասնակիցներին:

ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի պետական պաշտոնյաները նշեցին Մասկի ծրագրի 15 ամյակը
2007թ. հուլիսի 31-ին Այռեքսը հրավիրել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, Հայաստանի պետական պաշտոնյաներին, Մասկի շրջանավարտներին և ծրագրի նորընտիր մասնակիցներին նշելու Մասկի ծրագրի 15 ամյակը: 1992թ.-ից սկսած ավելի քան 340 Հայաստանի քաղաքացիներ ԱՄՆ կառավարության կողմից ստացել են Մասկի կրթաթոշակներ: Ծրագրի շուրջ 60 շրջանավարտներ և մասնակիցներ ներկա էին միջոցառմանը, որտեղ հնարավորություն ունեցան տեղեկանալ պետական մարմիններում աշխատանքային հնարավորություններին, ինչպես նաև զրուցեցին և մտքեր փոխանակեցին պետական պաշտոնյաների հետ:

Մասկիի ծրագրի շրջանավարտը նշանակվել է ՀՀ առեվտրի և տնտեսական զարգացման փոխնախարար
 2007
թ. Հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Վահրամ Ղուշչյանը (Մասկի) նշանակվել է որպես ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարար՝ տնտեսական քաղաքականության մշակման և արտաքին տնտեսական քաղաքականության գծով: Պարոն Ղուշչյանը բակալավրի աստիճան է ստացել Հայկական պետական տնտեսագիտական համալսարանում և մագիստրոսի աստիճան Կոլորադո համալսարանում (Բոլդեր): Նա նաև տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Հանդիսանալով առողջապահական տնտեսագիտության, էկոնոմետրիկայի և միջազգային առևտրի մասնագետ, նա բազմաթիվ հոդվածներ է հեղինակել առողջապահության տնտեսագիտական հարցերի շուրջ: Պարոն Ղուշչյանը նաև զուգահեռաբար դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Մասկի ծրագրի շրջանավարտը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական
2007թ. մարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Նվարդ Մանասյանը (Մասկի 2000) նշանակվել է նախարարի խորհրդական: