IREX Armenia
 Զանգվածային Լրատվամիջոցների Աջակցման Ծրագիր           ENG

Զանգվածային լրատվամիջոցների աջակցման ծրագիրը առաջարկուն է թիրախ լրատվամիջոցներին` կայունությանը և վարկավորման նախապայամաններին համապատասխանեցմանը նպաստող աջակցման տեսակների լայն ընտրանի: Ծրագիրը աջակցելու է հեռարձակման համակարգին, գովազդային շուկայի արդյունավետությանը և լսարանի ուսումնասիրությունը զարգացնող նախաձեռնություններին: Ակտիվ ներգրավվելով ԶԼՄ ոլորտի տնտեսական զարգացման գործում, օգտագործելով ինչպես վարկանիշային ծրագիրը այնպես էլ ցանցային հնարավորույթունների ստեղծումը` ծրագրի այլ գործունեությունների, վարկերի և աջակցման ծրագրերի հետ մեկտեղ ԶԼԱԾ-ը նպատակ ունի աջակցել ավելի շահավետ միջավայրի ստեղծմանը յուրաքանչյուրի համար:

Ծրագրի հիմնական ուղղվածությունը` վարկերի տրամադրման միջոցով կոմերցիոն տեսակետից կենսունակ, անկախ լրատվամիջոցներին աջակցության տրամադրելն է: ԶԼԱԾ-ը նաև նպաստելու է Հայաստանի բանկային սեկտորի բարելավմանը, մեդիայի ներսում բիզնես ոլորտի կայացմանը, աշխատելու է թիրախ լրատվամիջոցների շահութաբերությունը բարձրացնելու և նրանց, այսպես ասած, բիզնես-ճկնություն, հաղորդելու ուղղությամբ: Բացի այդ ԶԼԱԾ-ը կմշակի լրատվամիջոցների զարգացմանը ուղղված, բազմակողմանի համագործակցություն վրա հիմնված նոր նախաձեռնություններ, որոնք որակապես կբարձրացնեն թիրախ լրատվամիջոցների բանկային և մասնավորապես վարկային ոլորտում աշխատելու ունակությունները:

 

  1. Թիրախ լրատվամիջոցները կհմտանան վարկային գումարները տնօրինելու, ըստ մարման գրաֆիկի հետվճար կատարելու ուղղությամբ:
  2. Թիրախ լրատվամիջոցները կբարելավվեն իրենց շահութաբերությունն ու կընդլայնեն լսարանը:
  3.  Թիրախ լրատվամիջոցները հնարավորություն կստանան բարձրացնել իրենց մասնագիտական որակները' ապահովելով եթերը լսարանի ճաշակին և հետաքրքրություններին համապատասխանող բազմազան ծրագրերով և տեղեկատվությամբ:
  4. Հայաստանյան մեդիա-շուկան կհամախմբվի նոր ֆորմատների և ցանցերի ստեղծման միջոցով: