f IREX | The International Research & Exchanges Board
IREX Armenia
International Research & Exchanges Board in Armenia                                        ENG

Այռեքսի առաքելությունը

Այռեքսը (Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ) շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որն առաջնորդության և նորարար ծրագրեր է իրականացնում կրթության որակը բարձրացնելու, անկախ լրատվությունն ամրապնդելու և բաց քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստելու համար:  

Այռեքսը հիմնվել է 1968 թվականին, նրա տարեկան բյուջեն կազմում է շուրջ 50 մլն. ԱՄՆ դոլլար, և աշխատակազմը բաղկացած է ավելի քան 500 մասնագետներից:

Այռեքսը և իր գործընկերը Եվրոպայում իրականացնում են բազմատեսակ ծրագրեր և մատուցում խորհրդատվական ծառայություններ 100-ից ավելի երկրներում:


Կրթություն

Կրթությունը նպաստում է տնտեսական զարգացմանը, սոցիալական բարեփոխումներին, հասարակության կյանքին քաղաքացիների մասնակցությանը և հող է նախապատրաստում ապագա առաջնորդների երևան գալուն: Այռեքսն աշխատում և համագոծակցում է անհատների, կրթական հաստատությունների և իշխանության մարմինների հետ ամբողջ աշխարհում կրթության մատչելիությունը և որակը բարելավելու նպատակով:

Այռեքսն այնպիսի ծրագրեր է մշակում և խորհրդատվական ծառայություններ մատուցում, որոնք նպաստում են շարունակական կրթությանը՝ տարրական, միջնակարգ դպրոցներից մինչև բարձրագույն կրթություն, ներառելով շարունակական մասնագիտական վերապատրաստումը:
Այռեքսի կրթական ոլորտի հիմնական գործունեությունները ներառում են՝

  • Կրթական հաստատությունների զարգացում
  • Ուսուցիչների, դասախոսների, ուսանողների վերապատրաստումներ
  • Ուսումնական ծրագրերի մշակում
  • Միջազգային հետազոտություններ և մասնագիտական դրամաշնորհներ
  • Արտասահմանում բուհական և հետբուհական ուսուցում
  • Կրթական տեխնոլոգիաների կիրառում
Անկախ լրատվություն

Անկախ լրատվությունն ազատ տեղեկատվության փոխանակման միջոցով նպաստում է քաղաքացիների տեղեկացվածության և ակտիվ մասնակցության աճին և օժանդակում ժողովրդավարական և տնտեսական զարգացումներին:

Մասնագիտացված լրատվության ոլորտը հիմք է ստեղծում առավել թափանցիկ և արդյունավետ կառավարման համար, աջակցում է բաց ու արդար տնտեսության զարգացմանը և ստեղծում սոցիալական ու քաղաքական հարցերի պատասխանատու քննարկումներ կազմակերպելու հիմքեր:

Այռեքսն աշխատում և համագործակցում է տեղական գործընկերների հետ՝ ապահովելու թերթերի, ռադիոյի, հեռուստատեսության և էլեկտրոնային լրատվամիջոցների մասնագիտական որակները և երկարաժամկետ տնտեսական կայունությունը: Մասնագիտացված ծրագրերը և փոքր դրամաշնորհները պայմաններ են ստեղծում հավասարակշռված և հետազոտությունների վրա հիմնված թողարկումների և հոդվածների պաշտպանության, ինչպես նաև լրատվամիջոցների ավելի լավ կառավարման և խոսքի ազատության համար:
Ծրագրի ոլորտները ներառում են՝

  • Լրագրողների վերապատրաստում և կրթություն
  • Լրատվության ռազմավարություն և կառավարում
  • Բիզնեսի զարգացում և գովազդ
  • Նորությունների և հասարակական կապերի թողարկում
  • Լրատվամիջոցների մասին օրենսդրության բարեփոխումներ և շահերի պաշտպանություն
  • Տեխնոլոգիա և ենթակառուցվածքների զարգացում
Քաղաքացիական հասարակության զարգացում

Քաղաքացիական հասարակության զարգացումն օգնում է քաղաքացիներին, շահույթ չհետապնդող կազմակերպություններին և իշխանության մարմիններին համագործակցել միմյանց հետ՝ բարելավել իրենց համայնքներն ու ամրապնդել արդյունավետ կառավարումը:

Այռեքսը հաշվի է առնում կոնկրետ համայնքների կարիքներն ու դրա վրա կառուցում իր վերապատրաստման ծրագրերը և մոտեցումները՝ հնարավորություն տալով շահառուներին արդյունավետորեն ծառայել իրենց համայնքների անդամներին:

Այռեքսը հատուկ ծրագրեր է մշակում հասարակության թերի մարգինալ, թերի ներկայացված խմբերի համար, ինչպիսիք են կանայք, երիտասարդները, ազգային փոքրամասնությունները, իմունային անբավարարություն ունեցող անհատները և հաշմանդամները:
Ծրագրի ոլորտները ներառում են՝

  • Քաղաքացիների մասնակցություն և շահերի պաշտպանվածություն
  • Համայնքների և սոցիալական զարգացում
  • Համագործակցության կառուցում և ցանցերի ստեղծում
  • Տեխնոլոգիաների մատչելիություն և վերապատրաստում
  • Կանանց հնարավորությունների, լիազորությունների ընդլայնում