Սիլվան ազատ է արձակված !
ԱՅՌԵՔՍ-ի նախագահ Ռոբերտ Փեարսոնի հղումը
Մարտի 10, 2010թ.
|
Այսօր Սիլվայի ազատման երկար սպասված լուրը մեծ ուրախություն է պարգևում Սիլվայի աջակիցներին և ընկերներին, այդ թվում Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի /ԱՅՌԵՔՍ-ի/ իր գործընկերներին: Մենք շատ ուրախ ենք, որ Սիլվայի դժվարին փորձությունները այժմ մնացել են անցյալում և երախտապարտ ենք Իրանի կառավարությանը այս հիանալի և բարեհոգի երիտասարդ կնոջ նկատմամբ ցուցաբերած մեծահոգության համար: Սիլվան վսեմորեն և քաջությամբ է հաղթահարել այս դժվարին փորձությունները և մենք խորապես ուրախ ենք իմանալու, որ նա շուտով կմիանա իր ընտանիքին և ընկերներին, ովքեր անտրտունջ պայքարում էին իր ազատության համար:
Սիլվան աշխատանքի է անցել ԱՅՌԵՔՍ կազմակերպությունում միայն լավագույն մտադրություններով` հուսալով խթանել մայրության և երեխաների առողջության պահպանման բարելավումը թե° ԱՄՆ-ում և թե° Իրանում: Մոտ 4 տասնամյակ մեր համաշխարհային շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությունը իրականացրել է փոխանակման ծրագրեր ավելի քան 50 երկրներում: Թեպետ Սիլվայի աշխատանքը դադարեցվեց իր ազատազրկման պատճառով, այս կարևոր ծրագրերը`նախատեսված ազգերի միջև կամուրջներ հաստատելուն, շարունակվում են իրականացվել աշխարհով մեկ` շնորհիվ անձնազոհ մարդասիրական անձանց, ինչպիսին Սիլվան է:
Մեր կազմակերպության անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը Սիլվայի ազատման գործին մասնակցություն ցուցաբերելու համար: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել շատ մարդկանց և կազմակերպությունների, ովքեր այդքան ջանասիրաբար աշխատեցին Սիլվայի ազատման համար:
Քանի որ հիմա Սիլվան վերամիավորվում է իր ընտանիքի հետ և վայելում այդքան արժանացած հանգիստը և վերականգնումը, մենք խնդրում ենք լրատվությանը հարգել Սիլվայի և իր ընտանիքի անձեռնմխելիությունը:

Ռոբերտ Փեարսոն
ԱՅՌԵՔՍ-ի նախագահ
Սիլվան պայմանական ազատ է արձակված, բայց ներված չէ
Նոյեմբերի 5, 2009թ.
Մոտ 17 ամիս, ԱՅՌԵՔՍ-ը աչալուրջ աշխատել է մեր աշխատակցի` Սիլվա Հարոթոնյանի ընտանիքի հետ, նրան իրանական բանտից ապահով ազատ արձակելու համար: Այն բանից հետո ինչ Սիլվային հունվարին դատապարտեցին ազատազրկման ՙթավշյա հեղափոխություն՚ իրականացնելու մեղադրանքով և մարտին նրա սկզբնական բողոքարկման մերժումը ստանալուց հետո, ԱՅՌԵՔՍ-ը շարունակում էր գթասրտություն փնտրել նրան ազատ արձակելու գործում: Մեր նպատակն էր համոզվել, որ Սիլվայի դեպքը չէր մոռացվի Իրանում տիրող ընտրական քարոզարշավների խառնաշփոթության արդյունքում:
Վերջերս Սիլվան պայմանական ազատ է արձակվել և իր ընտանիքի խնդրանքով մենք նոր հաղարդագրություն տեղադրեցինք այս կայքում, որը կարող էր օգնել Սիլվային: Ի պատասխան մեր ջանքերի` շատ կցանկանայինք տեսնել վերջնական բողոքարկման դրական պատասխանը և Սիլվային ազատություն շնորհելը: Դժբախտաբար, սրանցից ոչ մեկն էլ դեռ չի իրականացվել:
Մենք ջանում ենք անել ամեն հնարավոր բան Սիլվային ազատության մեջ տեսնելու համար: Մենք խնդրում ենք, որ Իրանի դատական, կառավարական և կրոնական պաշտոնյանները Սիլվային ազատություն շնորհեն: Այս պարագայում մեծահոգության այդ քայլը մեծապես կգնահատվի Սիլվայի ընտանիքի, ընկերների և ԱՅՌԵՔՍ-ի գործընկերների կողմից:
Որոշ մեկնաբանություններ Ռոքսանա Սաբերիի ազատ արձակման վերաբերյալ
Մայիսի 11, 2009թ.
ԱՅՌԵՔՍ-ի նախագահ Ռոբերտ Փեարսոնից
Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ռոքսանա Սաբերիի ուղղությամբ, ով ազատ է արձակվել Թեհրանի Իրան քաղաքի Էվին բանտից: Մենք շնորհավորում ենք Սաբերիին և իր ընտանիքին և միայն կարող ենք պատկերացնել նրանց ուրախությունն ու հանգստությունը:
Մեկ այլ երիտասարդ կին` Սիլվա Հարոթոնյանը, անհապաղ ազատության կարիք ունի Էվին բանտից: Որպես գործատու և ընկեր` ԱՅՌԵՔՍ-ը խնդրում է իրանական կառավարությանը գթասրտություն ցուցաբերել`
Սիլվային ազատություն շնորհելով: Սիլվան, հանդիսանալով ԱՅՌԵՔՍ-ի ոչ քաղաքական գծով վարչական աշխատակից, երբեք Իրանական պետության հանդեպ վնասակար մտադրություններ չի ունեցել:
Սիլվա Հարոթոնյանը 2008թ. հունիսից ձերբակալվել է Իրանում` “թավշյա հեղափոխություն” կազմակերպելու մեղադրանքով: Իր ձերբակալության ժամանակ Սիլվան` հայկական ծագումով Իրանի երիտասարդ քաղաքացին, իր չորրորդ կարճաժամկետ ուղևորությունն էր իրականացնում Իրանում` աջակցելու ԱՅՌԵՔՍ-ի ԱՄՆ-Իրան փոխանակման ծրագրին` նախատեսված մայրության և երեխաների առողջության պահպանման մասնագետների համար:2009թ. հունվարին Սիլվային դատապարտեցին 3 տարի ազատազրկման: Նրա սկզբնական բողոքը մերժվեց 2009թ. մարտին: Երկրորդ և վերջնական բողոքը դեռ ընթացքի մեջ է:
Բարեհոգի 34-ամյա այս կինը Իրանի ազնիվ քաղաքացի է եղել և աշխատանքի է անցել ԱՅՌԵՔՍ-ում, որպեսզի աջակցի իր ընտանիքին և օգնի բարելավել իր հայրենիքը: ԱՅՌԵՔՍ-ը խնդրում է իրանական կառավարությանը Սիլվային ազատություն շնորհել:
Հավելյալ տեղեկություննների համար, այցելե’ք www.FreeSilva.org վեբկայքը:
Press Inquires:
Կեյֆ Մելլնիք, ԱՅՌԵՔՍ-ի հաղորդակցության մենեջեր
(202) 628-8188, x127
kmellnick@irex.org
Իրանական քաղաքական բանտարկյալ Սիլվա Հարոթոնյանի երկրորդ օրինական բողոքարկումը
Մայիսի 5, 2009թ.
ԱՅՌԵՔՍ-ի նախագահ Ռոբերտ Փեարսոնից
ԱՅՌԵՔՍ-ի աշխատակից Սիլվա Հարոթոնյանը 2008թ. հունիսից ձերբակալվել է Իրանում` “թավշյա հեղափոխություն” կազմակերպելու մեղադրանքով: Իր ձերբակալության ժամանակ` Սիլվան` հայկական ծագումով Իրանի երիտասարդ քաղաքացին, իր չորրորդ կարճաժամկետ ուղևորությունն էր իրականացնում` աջակցելու ԱՅՌԵՔՍ-ի փոխանակման ծրագրին մայրության և երեխաների առողջության պահպանման մասնագետների համար Միացյալ Նահանգներում և Իրանում:
2009թ. հունվարին Սիլվան դատապարտվեց 3 տարի ազատազրկման: Նրա նախնական բողոքարկումը մերժվեց 2009թ. մարտին:
Ակնկալվում է, որ Սիլվան 2009թ. մայիսի 7-ին կներկայացնի իր երկրորդ օրինական բողոքարկումը: Սա շատ կարևոր պահ է, մենք աշխատում ենք նրան ապահով ազատ տեսնելու ուղղությամբ: Որպես ԱՅՌԵՔՍ-ի ոչ քաղաքական գծով վարչական աշխատակից` Սիլվան երբեք վնասակար մտադրություններ չի ունեցել Իրանի հանդեպ:
Բարեհոգի 34-ամյա այս կինը` Սիլվան, Իրանի ազնիվ քաղաքացի է եղել և աշխատանքի է անցել ԱՅՌԵՔՍ-ում, որպեսզի աջակցի իր ընտանիքին և օգնի բարելավել իր հայրենիքը:
ԱՅՌԵՔՍ-ը և Սիլվայի ընտանիքը շարունակում են խնդրել Իրանի կառավարությանը Սիլվային ազատություն շնորհել:
Հավելյալ տեղեկությունների համար, այցելե’ք www.FreeSilva.org վեբկայքը:
Սիլվա Հարոթոնյանի ազատման հայտը
Փետրվարի 5, 2009թ.
ԱՅՌԵՔՍ-ի նախագահ` Ռոբերտ Փեարսոնից
2008թ. հունիսի 28-ին ԱՅՌԵՔՍ-ի աշխատակցուհի Սիլվա Հարոթոնյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է Թեհրանի /Պարսկաստան/ պետական մարմինների կողմից` փայփայելով շուտափույթ և ապահով ազատման հույսը: Սակայն, 2009թ. հունվարի 19-ին Սիլվան, ցավոք, Իրանում դատապարտվեց երեք տարվա ազատազրկման` սխալ մեղադրանքով:
Սիլվայի ընտանիքի և ԱՅՌԵՔՍ-ի գործընկերների անունից, մենք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը խնդրում ենք ազատություն շնորհել նրան: Ծագումով հայ, իսկ քաղաքացիությամբ պարսիկ երեսունչորսամյա Սիլվա Հարոթոնյանը աշխատանքի է անցել ԱՅՌԵՔՍ-ում 2007 թվականի վերջին` աջակցելով Մայրության և երեխաների առողջության պահպանմանն առնչվող փոխանակման ծրագրին, որը կխթաներ ԱՄՆ-ի և Պարսկաստանի համագործակցությունը: Սիլվան չունի բժշկական կրթություն, բժիշկ չէ և չունի փորձ բժշկության ոչ մի բնագավառում: Հայաստանում քրիստոնեական եկեղեցու նախկին քարտուղար Սիլվա Հարոթոնյանը աշխատում էր ԱՅՌԵՔՍ-ի երևանյան գրասենյակում` վարչական աջակցություն ցուցաբերելու Մայրության և երեխաների առողջության վերաբերյալ կրթության և փոխանակման ծրագրին` առաքինի և ոչ քաղաքական նպատակներով առաջացած նախաձեռնությանը, որը նպաստելու էր Պարսկաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիներին փորձառության ձեռք բերմանը` շնորհիվ առողջապահության բնագավառում իրենց փորձի փոխանակման: Մայրության և երեխաների առողջության վերաբերյալ կրթության և փոխանակման ծրագրի մասնակիցները հասարակական առողջապահության ոլորտի մասնագետներ են, որոնք ձգտում են բարելավել կանանց և երեխաների առողջության որակը:
ԱՅՌԵՔՍ-ը հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ունի քառասուն տարվա պատմություն միջազգային ակադեմիայի և փոխանակման ծրագրերի բնագավառում: Մեր կազմակերպության կողմից ծավալված գործունեությունը հաջողությամբ է պսակվել նաև մուսուլմանական պետություններում, ինչպիսիք են` Եգիպտոսը, Հորդանանը, Կոսովոն, Լիբանանը և Մարոկկոն: Այս ծրագրերն ապահովել են անմիջական համագործակցություն այդ երկրների համապատասխան պետական մարմինների հետ` ԱՄՆ-ի և մասնակից երկրների քաղաքացիների միացյալ ջանքերի շնորհիվ:
Սիլվան, միայն ամենաբարի նկատառումներից ելնելով, ԱՅՌԵՔՍ-ում անցավ աշխատանքի` հուսալով ապահովել առողջության պահպանման մասին տեղեկատվության տարածումը, որի կարիքն ունեն Պարսկաստանում և ԱՄՆ-ում բնակվող մայրերն ու երեխաները: Նա ցանկանում էր միայն խթան հանդիսանալ միջազգային բարեկեցության զարգացման համար: Սիլվան Պարսկաստանի կառավարությանը` այն երկրի կառավարությանը, որին նա սիրում է կամ Պարսկաստանի որևէ մի քաղաքացու վնասելու կամ սպառնալու մտադրություն չի ունեցել:
Սիլվան բողոքարկել է իր մեղադրանքը: Ո΄չ ԱՅՌԵՔՍ-ը, ո΄չ էլ Սիլվան չեն հանդիսացել Պարսկաստանի կամ վերջինիս ղեկավարության դեմ ընդվզումների մասնակից: Որպես ծրագրի ղեկավար` Սիլվայի դերը կայացել է նրանում, որ նա բացատրական աշխատանքներ է տարել երկշաբաթյա փոխանակման ծրագրի տեխնիկական մասի վերաբերյալ, թարգմանել է փաստաթղթերը անգլերենից և հայերենից պարսկերեն, ինչպես նաև պատասխանել է հեռախոսազանգերին:
Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Սիլվային ազատ տեսնելու համար: Մենք խնդրում ենք, որ Պարսկաստանի իրավապահ մարմինները, կառավարությունն ու կրոնական ներկայացուցիչները մոտենան այս հարցին մարդասիրական հիմունքներով` Սիլվային ազատություն շնորհելով: Այս պարագայում մեծահոգության այդ քայլը մեծապես կգնահատվի Սիլվայի ընտանիքի, ընկերների և ԱՅՌԵՔՍ-ի աշխատակիցների կողմից: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել և գրանցվել www.freesilva.orgկայքում` այսպիսով օգնություն ցուցաբերելով Սիլվային:
Փետրվար 2009թ.
