IREX Armenia
International Research & Exchanges Board in Armenia                                        ENG

Irex in Press

2010-ին կրթաթոշակ է շահել 15 հայաստանցի
Հուլիսի 10, 2010 "Bravo.am" կայք
ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Էդմունդ Մասքիի անվան ծրագրի շրջանակներում այս տարի Հայաստանից կրթաթոշակ շահած 15 անձ, որոնց շարքում են պետական ծառայողներ, լրագրողներ, մանկավարժներ, Հ/Կ-ների ղեկավարներ, իրավաբաններ եւ գործարարության մասնագետներ Երեւանից, Շիրակից եւ Լոռուց, 2010 թվականի օգոստոսին կմեկնեն ԱՄՆ` սովորելու գործարար կառավարում, հանրային առողջապահություն, հանրային կառավարում, կրթություն, գրադարանային եւ տեղեկատվական գործ, իրավագիտություն մասնագիտություններով:Կարդացեք
   
Մասկիի ծրագիրը
Ապրիլի 13, 2010 "Երկիր" օրաթերթ
«Հայաստանից Ամերիկան լույսերով է պարուրված: Կարծում են, թե էստեղ կյանքը հեշտ է, եւ սովորելու եկած ուսանողները կյանքն են վայելում, ժամանակ անցկացնում: Բայց ասեմ, որ հեշտ կյանքի հույս չունենան»,- ասում է Ծովինար Նազարյանը, որ ԱՄՆ-ում Հովարդի համալսարանի ուսանող է եւ այս բուհ ընդունվել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական եւ մշակութային հարցերի բաժնի` Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի միջոցով:Կարդացեք