IREX Armenia
International Research & Exchanges Board in Armenia                                        ENG
Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհրդի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը տեղափոխվել է: Այցելե’ք մեզ մեր նոր հասցեում` Զարոբյան 32:
 

Այռեքսը (Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ) շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որն առաջնորդության և նորարար ծրագրեր է իրականացնում կրթության որակը բարձրացնելու, անկախ լրատվությունն ամրապնդելու և բաց քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստելու նպատակով:

Այռեքսն այնպիսի ծրագրեր է մշակում և խորհրդատվական ծառայություններ մատուցում, որոնք նպաստում են շարունակական կրթությանը՝ տարրական, միջնակարգ դպրոցներից մինչև բարձրագույն կրթություն և ներառելով շարունակական մասնագիտական վերապատրաստումը:

Այռեքսը և իր գործընկերը Եվրոպայում իրականացնում են բազմատեսակ ծրագրեր և մատուցում խորհրդատվական ծառայություններ 100-ից ավելի երկրներում:


Sample     Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ
”Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը” (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններում` առանց գիտական աստիճան ստանալու:

 APPROACHING DEADLINES

Public Service Fellowship Program(PSFP) Rolling
Project Smile(PS) October 18, 2010
Alumni Small Grants Program(ASG) October 25, 2010
Careers for Alumni in Public Service (CAPS) September 24, 2010
Muskie Mentors/Advisors Exchange (MAX) October 1, 2010
ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագիրը հիմնադրվել է 1992 թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից և նպատակ ունի աջակցել Եվրասիական երկրներում տնտեսական և ժողովրդավարական զարգացումներին:Ծրագիրն իրականացվում է Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ (IREX) կազմակերպության կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ուսումը շարունակել ԱՄՆ-ում ՝ մագիստրական ծրագրի մասնակցելու համար:

Sample      Անկախ լրատվություն
Անկախ լրատվությունն ազատ տեղեկատվության փոխանակման միջոցով օժանդակում է քաղաքացիների տեղեկացվածության և ակտիվ մասնակցության աճին և նպաստում ժողովրդավարական և տնտեսական զարգացումներին:
Մասնագիտացված լրատվության ոլորտը հիմք է ստեղծում առավել թափանցիկ և արդյունավետ կառավարման համար, աջակցում է բաց ու արդար տնտեսության զարգացմանը և ստեղծում սոցիալական ու քաղաքական հարցերի պատասխանատու քննարկումներ կազմակերպելու հիմքեր:


 Տեղական անկախ լրատվամիջոցների աջակցման ծարագրի մասին տեղեկություններ...