|
Այռեքսը հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ “Համալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագրի” (ՀԿԱԾ) շրջանավարտների համար` համալսարանի ղեկավարման և կառավարման բարեփոխումներին ուղղված փորձնական ծրագրեր նախաձեռնելու ուղղությամբ: Դրամաշնորհի գումարը տատանվում է $5,000 մինչև $10,000 դոլարի շրջանակներում: Ծրագրերը կարող են ուղղված լինել ՀԱԿԾ ծրագրի շրջանավարտի համալսարանում նոր ղեկավարման համակարգերի կամ ծառայությունների ստեղծմանը կամ առկա համակարգերի ու ծառայությունների հզորացմանը: Բոլոր ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն համալսարանի ղեկավարմանը կամ կառավարմանը և ուսումնական ծրագրերին առնչվող նախագծեր չեն դիտարկվի: Դրամաշնորհին կարող են դիմել միայն “Համալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագրի” շրջանավարտները` անկախ նրանց մասնակցության ժամանակից: Հետևաբար, փորձնական դրամաշնորհային ծրագրերը նախատեսված են աջակցել միայն այն համալսարանների վարչական բարեփոխումներին, որոնք ունեն ծրագրի շրջանավարտներ: Հայցադիմումները պետք է ուղղված լինեն բարեփոխումների այն ոլորտներին, որոնք շրջանավարտները ուսումնասիրել են Միացյալ Նահանգներում:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Այռեքսի Հայաստանյան գրասենյակից. |
