|
ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական և մշակութային բաժնի փոքր դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն է տալիս “Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի” (ԳՈՒՆ-ի) շրջանավարտներին բարելավվելու դասավանդումը` ծրագրի մասնակից երկրներում դրամաշնորհների միջոցով նախագծեր իրականացնելու միջոցով: Այն հնարավորություն է տալիս ուսուցիչներին նախաձեռնել և իրականացնել նորարարական ուսումնական և դասավանդման ծրագրեր, ձեռք բերել անհրաժեշտ ուսումնական նյութեր: Դրամաշնորհային ծրագրերը կարող են նաև նպաստել ԳՈՒՆ-ի շրջանավարտների և իրենց ամերիկյան գործընկերների միջև արդյունավետ և շարունակական փոխհարաբերությունների և փոխադարձ ընբռնման զարգացմանը` խրախուսելով նրանց համագործակցությունը Միացյալ Նահանգների և մյուս մասնակից երկրների դպրոցներում:
Մինչև 4000 ԱՄՆ դոլար արժողությամբ (նվազագույնը 250 ԱՄՆ դոլար) ծրագրերը կարող են ներառել մասնակիցների դպրոցներում կազմակերպվող վերապատրաստումներ, կլոր-սեղաններ, դասընթացներ, սեմինարների, ուսումնական նյութերի փորձարկումներ, ինչպես նաև շրջանավարտները կարող են ձեռք բերել ուսուցման համար անհրաժեշտ կրթական նյութեր: Դրամաշնորհ ստացողները կարող են մշակել նաև համագործակցային ծրագրեր իրենց ամերիկյան գործընկերների հետ` օգտագործելով ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններում ձեռք բերված վեց շաբաթյա մասնագիտական զարգացման փորձը:
Դրամաշնորհային հնարավոր ծրագրեր կարող են լինել.
Շրջանավարտի երկրում իրականացվող ծրագրեր.
- ուսուցիչների վերապատրաստման միջոցառումներ “Գերազանց ուսուցման և նվաճումների ծրագրի” շրջանավարտի երկրում. ուսումնական ծրագրերի մշակում, այլընտրանքային կրթական ծրագրերի մշակում, հատուկ կրթության ծրագրեր
- հանդուրժողականության և համերաշխության ծրագրեր
- գենդերային հավասարության և գենդերային հարցերին նվիրված վերապատրաստման ծրագրեր
- ուսուցիչների վերապատրաստման ռեսուրսային կենտրոնների հիմնում
- ուսումնական նյութերի մշակում և փորձարկում
- ԳՈՒՆ ծրագրի շրջանավարտների դպրոցներում ուսումնական նյութերի ձեռք բերում
- դպրոցական թերթերի հիմնում
- այլ ծրագրեր, որոնք ընտրող հանձնաժողովի կողմից կդիտարկվեն որպես պատշաճ ծրագրեր:
Տարբեր երկրների շրջանավարտների, ինչպես նաև ԱՄՆ գործընկերների ու շրջանավարտների միջև համագործակցությունը խրախուսող ծրագրեր.
- “ուսումնական այցեր”, երբ փորձառու ուսուցիչները կամ ԱՄՆ հյուրընկալ համալսարանի դասախոսները այցելում են իրենց հետ համագործակցող ուսուցիչների դպրոցներ` տարբեր դասարաններում համատեղ դասավանդման կամ այլ ծրագրային միջոցառումներին մասնակցելու համար
- ԳՈՒՆ-ի տարբեր երկրների շրջանավարտների միջմշակութային վերապատրաստման ծրագրեր
- ԱՄՆ հյուրընկալող կողմի և ԳՈՒՆ-ի միջազգային մասնակիցների դպրոցների միջև, ինչպես նաև Եվրասիայի և Հարավային Ասիայի մասնակից երկրների շրջանավարտների դպրոցների միջև համագործակցային ծրագրեր
- ուսուցման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ, որոնք ծրագրի շրջանավարտի երկրներում կանցկացնեն կամ ԱՄՆ հյուրընկալ համալսարանների դասախոսների, կամ տարբեր երկրների շրջանավարտների կողմից
- հանձնաժողովի կողմից դիտարկված այլ նախագծեր:
Հայցատուները պետք է բավարարեն ստորև նշված տեխնիկական պահանջները.
- հայցադիմումները կարող են ներկայացնել միայն ԳՈՒՆ ծրագրի շրջանավարտները: Համագործակցային ծրագրերին կարող են դիմել առավելագույնը երեք համագործակցող կողմեր, որոնցից նվազագույնը մեկ դիմորդ պետք է լինի ԳՈՒՆ ծրագրի շրջանավարտ` հանդիսանալով որպես գլխավոր դիմորդ: Համագործակիցների թվում կարող են լինել ԳՈՒՆ-ի այլ շրջանավարտներ, դպրոցներում պրակտիկանտների հետ աշխատող ուսուցիչներ կամ ԱՄՆ հյուրընկալ համալսարանի դասախոսներ
- առաջարկվող ծրագրերը պետք է իրականացվեն ԳՈՒՆ-ի շրջանավարտների երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բանգլադեշ, Վրաստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան կամ Ուկրաինա)
- առաջարկվող ծրագրի տևողությունը պետք է լինի երկու շաբաթից մինչև երեք ամիս
- շրջանավարտ հայցատուները պետք է ցուցաբերած լինեն ակադեմիական լավ առաջադիմություն և կատարած լինեն ԳՈՒՆ ծրագրի բոլոր պահանջները
- հայցատուները պետք է ներկայացնեն հայցադիմումի ամբողջական փաթեթ, որն իր մեջ ներառում է լրացված հայցադիմում, ծրագրի առաջարկ, բյուջե, ժամանակացույց, դիմորդ(ներ)ի կենսագրություն(ներ) և անհրաժեշտության դեպքում մասնակից դպրոցների աջակցության նամակներ
- այն հայցադիմումները, որոնք չեն համապատասխանի վերոնշյալ տեխնիկական պահանջներին, չեն փոխանցվի ընտրող հանձնաժողովին:
Ընտրության չափորոշիչները.
Ընտրող հանձնաժողովը դիտարկելու և գնահատելու է դրամաշնորհային ծրագրի հայցադիմումները: Լավագույն միավորներ հավաքած հայցադիմումները կուղարկվեն ԱՄՆ-ի պետքարտուղարություն` վերջնական ընտրություն կատարելու համար: Ընտրություն կատարելիս հաշվի են առնվելու`
- ծրագրի կարևորությունը դպրոցի և ուսուցչական համայնքի համար
- դպրոցի տնօրենի և մասնակից երկրի դպրոցի ղեկավարի և ԱՄՆ-ի համագործակցող ուսուցիչների պատրաստակամությունը ծրագրի իրականացման գործին
- ծրագրի իրատեսականությունը
- ֆինանսական հիմնավորվածությունը, որը ներառում է ծրագրի հստակ ներկայացված բյուջեն` իրատեսական և անհրաժեշտ ծախսերով
- ժամանակացույցի իրատեսականությունը
- ներդրման առկայությունը
- ծրագրի հաջողությունը չափող գնահատման մեթոդաբանության առկայությունը
- հստակ շարադրված և ներկայացված ծրագրի առաջարկը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է փոխանակել tea@irex.am էլ. փոստի միջոցով |