IREX Armenia
International Research & Exchanges Board in Armenia                                        ENG
ECA

Հանրային ծառայության դրամաշնորհային ծրագիր

Այռեքսի կողմից իրականացվող PSFP ծրագիրը ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտներին տրամադրում է կրթաթոշակներ` խրախուսելով նրանց աշխատել ՀՀ նախարարություններում կամ պետական կրթական հաստատություններում որպես դասավանդող:

ԱՄՆ կառավարության ծրագրերի արդյունավետության բարձրացնելու նպատակով PSFP ծրագիրը միտված է Միացյալ Նահանգների կառավարության ծրագրերի շրջանավարտներին ներգրավել իրենց հայրենի համայնքների հանրային ծառայությունների ոլորտի աշխատանքներում` կիրառելով ԱՄՆ-ում ստացած կրթությունը և գործնական աշխատանքներից ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև խրախուսում է շրջանավարտներին իրենց հմտությունները և փորձառությունը ներդնել ցածր վարձատրող նախարարությունների կամ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքներում: Ծրագրին դիմելու ստորև նշված պահանջներին համապատասխանող շրջանավարտները նախարարություններում լրիվ դրույքով աշխատելու դեպքում կարող են ստանալ մինչև 800 ԱՄՆ դոլարին համարժեք ամսեկան դրամաշնորհ մեկ տարի շարունակ, իսկ կրթական հաստատություններում դասավանդելու դեպքում` մինչև 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ: Ներկայումս ԲՈՒՀ-երում սովորող ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտները ևս կարող են դիմել PSFP ծրագրին, եթե ներգրավված են (կամ պատրաստվում են ներգրավվել) երկու ամիս լրիվ դրույքաչափով կամ վեց ամիս կես դրույքաչափով ամառային գործնական պրակտիկայի (internship):

Սույն դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր

  • հանդիսանում են ԱՄՆ կառավարության ավելի քան տասներկու շաբաթ տևողությամբ ծրագրի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներ
  • ներկայումս ապրում և աշխատում են Հայաստանում
  • կարող են ինքնուրույն աշխատանքի տեղավորվել որևէ նախարարությունում կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում:
  • արդեն աշխատում են որևէ նախարարությունում կամ կրթական հաստատությունում, և աշխատանքի են անցել դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ
  • պատրաստակամություն են ցուցաբերում մեկ տարի լրիվ դրույքով աշխատելու որևէ նախարարությունում, մեկ կիասմյակ` կրթական հաստատությունում կամ պատրաստակամ են ներգարվվել երկու ամիս` լրիվ դրույքով կամ վեց ամիս` կես դրույքով տևողությամբ ամառային գործնական պրակտիկայի:

Միացյալ Նահանգների կառավարության ծրագրերի այն շրջանավարտները, ովքեր նախկինում աշխատել են անմիջապես ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող միջազգային կազմակերպություններում չեն կարող դիմել PSFP ծրագրին:

Հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել psfp-am@irex.org հասցեին` վերնագրում նշելով 'PSFP հարցում և շրջանավարտի անունը’: