|
ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթական և մշակութային բաժնի շրջանավարտների փոքր դրամաշնորհային ծրագիրը դրամաշնորհներ է տրամադրում ծրագրերի շրջանավարտներին հասարակական և մասնագիտական զարգացման ակտիվ գործունեություն ծավալելու համար: Սույն ծրագրերի նպատակը շրջանավարտների մասնագիտական զարգացման խորացումն է: Դրամաշնորհները կազմում են առավելագույնը 3000 ԱՄՆ դոլլար և թույլ են տալիս շրջանավարտներին կատարել հետևյալը.
Տվյալ պահին Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակային ծրագրի (Մասկի) և Եվրասիայի բուհերի ուսանողների կրթական փոխանակման ծրագրի (Յուգրեդ) շրջանավարտները կարող են դիմել: ԿԱՐևՈՐ նշում.Այռեքս կազմակերպությունը վերջերս հայտնաբերել է կեղծ ինտերնետային հայտարարություն Փոքր դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ, որի համար հայցադիմումից բացի դիմորդներից պահանջվել է գումար վճարել: Խնդրում ենք հաշվի առնել, որ Այռեքս կազմակերպությունը երբեք հայցադիմումների ներկայացման համար գումար չի վերցնում: Բոլոր հայցադիմումները պետք է ներկայացնել անմիջապես Այռեքսի տարածաշրջանային գրասենյակներ: Շրջանավարտների փոքր դրամաշնորհային ծրագիրը անցկացվում է տարին երկու անգամ: Հետևյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեզ հետևյալ էլ. փոստով՝ alumni@irex.am, զանգահարել կամ այցելել Այռեքսի Երևանյան գրասենյակ: |

